Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը փայլուն հանդիպում է անցկացրել Սերբիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում՝ հեղինակելով իր պաշտոնական անդրանիկ գոլը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմն արտագնա խաղում 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Նովի Պազարի» նկատմամբ և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր:
Թիկնիզյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և հենց սկզբից աչքի ընկել մեծ ակտիվությամբ։ Արդեն 9-րդ և 21-րդ րոպեներին հայ պաշտպանը ձախ եզրից կատարած սուր և ճշգրիտ փոխանցումներով վտանգավոր պահեր է ստեղծել թիմակիցների համար:
Իսկ հանդիպման հաշիվը Նաիրը բացել է 37-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո, երբ տանտերերի պաշտպանները փորձել են հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, Թիկնիզյանն առաջինն է հասել անդրադարձին և մոտ 20 մետրից կատարած հուժկու ու տպավորիչ հարվածով գրավել դարպասը՝ առաջ մղելով բելգրադյան թիմին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









