Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Կողմերը քննարկել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչուների հարձակումները, որոնք իրականացվել են Իրանի տարածքից:
Նրանք մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ:









