Foto

«Զանգեզուրի միջանցքի» պետք է համարժեք լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին․ Չավուշօղլու

Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իբրև Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը ուշացմամբ դրական է պատասխանել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Չավուշօղլուն հայտարարել է նաև, թե իբրև Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված «հիմնավոր» պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։

Չավուշօղլուն  նաև հայտարարել է՝ իբրև թե Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն կազդի Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելու գործընթացի վրա։