Foto

Հրապարակվեց «Նորքի զինված խմբի» գործով 20 ամբաստանյալների դատավճիռը. Վահան Շիրխանյանն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը,  վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։

Դատարանը ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և  235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով։ Դատարանը Վահան Շիրխանյանին  համաներմամբ ազատեց պատժի կրումից։