Foto

Անօրինական ամեն ինչի ոչնչացման միայն սկիզբն է.Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունները։


Նա նշել է, որ սա անօրինական ամեն ինչի ոչնչացման միայն սկիզբն է։


Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ Ռուսաստանը գողացել է Ուկրաինայից, պետք է վերադարձվի։


«Ղրիմ, կամուրջ, սկիզբ։ Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի, գողացվածը պետք է վերադարձվի Ուկրաինային, Ռուսաստանի կողմից բռնազավթվածը պետք է վտարվի»,-ասել է Պոդոլյակը։