SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի բացահայտման դեպք է տեղի ունեցել Երևանում։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով ձեռք են և իրենց մոտ ու գրանցման հասցեներում պահում են զենք-զինամթերք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների, այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ՝ «Ցլիկ Հայկո» մականվամբ 26-ամյա Հայկազ Հ․-ն, «Քյարամիկ» մականվամբ 33-ամյա Քյարամ Ա․-ն, «Բջե» մականվամբ 64-ամյա Վարդան Հ․-ն, «Սևո» մականվամբ 49-ամյա Արմեն Մ․-ն, «Ուֆայի Գևոր» մականվամբ 44-ամյա Գևորգ Գ․-ն, «Բաքսիոր» մականվամբ 43-ամյա Սուրեն Խ․-ն, 37-ամյա Մհեր Պ․-ն, «Արծոյի տղա» մականվամբ 33-ամյա Արթուր Ա․-ն, «Քանաքեռցի չոփ» մականվամբ 56-ամյա Արթուր Թ․-ն, 35-ամյա Գարիկ Ա․-ն և 54-ամյա Արթուր Թ․-ն։









