Foto

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկել են Անկարայի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների և վերջին զարգացումների վերաբերյալ: