Foto

Հոսպիտալներում այլևս չկան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներ. ՀՀ ՊՆ

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

«Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:
Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար»,- նշվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: