Թուրքիան խստորեն դատապարտում է հարձակումներն Իրանի վրա։ Անընդունելի ենք համարում նաև Իրանի հարձակումները Պարսից ծոցի երկրների վրա՝ անկախ դրդապատճառներից, հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին՝ Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ հարձակումներով սկսված եւ երրորդ երկրների դեմ Իրանի հարձակումներով շարունակվող իրադարձություններն իրենց բնույթով սպառնում են մեր տարածաշրջանի ապագային եւ գլոբալ կայունությանը։









