Foto

Ինեկոբանկը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին

«Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունը քաղաքացիական հայցով դիմել է դատարան, Վահագն Հովիկի Ալեքսանյանից գումար բռնագանձելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Ըստ առկա տեղեկատվության՝ հայցադիմումում նշված տվյալները համապատասխանում են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տվյալներին։ Ալեքսանյանը մշտապես աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ և պատգամավորին ոչ հարիր բառապաշարով, իսկ ելույթներով էլ փորձում է դիմացինին ինչ-որ բան սովորեցնել, բայց ինքը՝ փաստացի չի կատարում իր բանկային պարտավորությունները։ Վարույթը մակագրվել է դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Վերջինս հետ է վերադարձրել  բանկի հայցադիմումը՝ եռօրյա ժամկետում ճշտումներ անելու և կրկին մուտքագրելու համար։ Մեզ չհաջողվեց կապվել բանկի ներկայացուցիչ Լիլիթ Ամիրխանյանի հետ։ Հայտնի չէ նաև գումարի չափը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան