Ժնևում
հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի
և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի
և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Միրզոյանը կարևորել է սահմանային
իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ Կողմերը մտքեր են
փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության
իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի
և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Հանդիպման վերաբերյալ Vesti.am-ը զրուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հետ։
-
Պարո՛ն Թևանյան, Ապրիլյան պատերազմից հետո, արցախաադրբեջանական սահմանին
միջազգային մեխանիզմների ներդրման պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայում,
Սանկտ Պետերբուրգում՝ դիտորդների տեղակայում, տեսահսկողական սարքերի տեղադրում և այլն։
2018թ Նիկոլ Փաշինյանը սա մոռացության մատնեց, իսկ հիմա գտնում է՝ այն անհրաժեշտ է հայ-
ադրբեջանական սահմանի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում հրաժարվեց դրանից։
-
Հրաժարվեց, որովհետև առնվազն անգրագետ էր։ Փաշինյանն իշխանության
գալուց հետո ձգտում էր ամեն ինչում տարբերվել և մերժել այն ամենն՝ ինչ նախկինից ստացել
էր։ Եթե նախկինում թուղթը սպիտակ էր եղել, ապա ինքն ասում էր, որ սև է։ Նույնը վերաբերում
էր այդ պայմանավորվածություններին, որոնք Դուշամբեում փաստացի զրոյացվեցին, այսպես
կոչված, վերելակային դիվանագիտության շրջանակներում։ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում
ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները փոխարինվեցին բանավոր պայմանավորվածություններով։
Դա անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանին սեփական քարոզչությունն իրականացնելու համար, իսկ
Ալիևին անհարժեշտ էր, որ նախապատրաստվի Հայաստանի դեմ հարձակման։ Այսինքն՝ այն դիվանագիտական
հաջողությունները, որ ունեցանք Ապրիլյան պատերազմից հետո, Փաշինյանը զրոյացրեց հանուն
քարոզչության, սեփական փիառի, իսկ կյանքը ցույց տվեց, որ ինքը պետք գա այդ մոնիթորինգի
ներդրման գաղափարին, բայց արդեն ուշ է։ Այստեղ էլ է ինքը ձախողված, որովհետև պատերազմ
բերած, բայց դրանից հետո խաղաղության դերի մեջ մտած Փաշինյանը 2021թ-ին իրեն քվե տվածներին
համոզել է, որ եթե ինքը մնում է վարչապետ, ապա տիրում է խաղաղություն։ Նա իր հակառակորդներին
ներկայացնում էր որպես պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ, իսկ հիմա նորից
պատերազմ է բերել և խոստովանում է, որ տապալվել է, թեև ձևականորեն ամեն ինչ անում է՝
ցույց տալու համար, որ ամեն ինչ կարգին է։
-
Միջազգային դիտորդների տեղակայումը իրատեսական
համարո՞ւմ եք։
-
Հաշվի առնելով լարվածությունը՝ ես չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Բացի այդ, Ադրբեջանը
դա տորպեդահարելու է։ Միջազգային դիտորդների առաջարկը Հայաստանի համար է կարևոր, որպեզսի
կարողանան միջադեպերը կանխեն կամ արձանագրեն։ Ադրբեջանը թույլ չի տալու, չի համաձայնելու։
-
Նիկոլ Փաշինյանն առավել հակված է դեպի Արևմտյան
երկրները՝ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանը կհանդուրժի՞։
-
Հարցադրումը սխալ եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը
փորձում է Հայաստանը վերածել աշխարհաքաղքական առևտրի առարկայի, ուստի նրա քայլերը պետք
է այդ շրջանակնրում դիտարկել։ Նա դա անում է իր կաշին փրկելու համար։ Մնացածը վտանգավոր
խաղեր են՝ եթե Հայաստանում բախվեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի շահերը և նրաց միջև մրցակցություն
սկսվի՝ դրանից Հայաստանը միայն տուժելու է։
-
Իսկ հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում։
-
Հանդիպումից առաջ հասարակությունը նոր ցնցում ապրեց՝ համացանցում
հայտնվեցին հայ գերիներին գնդակահարելու կադրերը։ Սա պատահական չէր՝ Ադրբեջանաը դրանով
ուզում էր Հայաստանին հիմար վիճակի մեջ դնել։ Հետապնդում էր երկու նպատակ՝ առաջին՝
պետք է Միրզոյանը հրաժարվեր բանակցելուց՝ հայտարարելով, որ նման պարագայում իմաստ չի
գտնում բանակցել, որն էլ հնարավորություն կտար Արդրբեջանին ասելու, որ իրենք խնդիրը
լուծում են ռազմական ճանապարհով, իսկ երկրորդ, եթե չի հրաժարվում բանակցություններից,
ապա հերթական անգամ Հայաստանը նվաստանում է։ Սա էլ չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժավելու
է պատերազմի լեզվից։ ՀՀ-ին ստորացած բանակցությունների տանելու իր խնդիրն ադրբեջանական
կողմը լուծեց։
-
Բանակցություններում խոսք գանց
նաև Արցախի մասին, Բաքվի և Ստեփանակերտի հնարավոր բանակցություններից։ Կարելի՞ է ենթադրել,
որ Արցախը կողմ է դառնում։
-
Այս իշխանությունների պարագայում, Նիկոլ Փաշինյանի դեմքով մենք
բանակցություններում հաջողություն գրանցել չենք կարող, ինչպես նաև խաղաղության և անվտանգության
գոնե նվազագույն զգացողություն չենք կարող ունենալ։ Ինչ վերաբերում է Արցախին բանակացությունների
կողմ դարձնելուն, իհարկե, ո՛չ։ Նույնիսկ Հայաստանն արդեն բանակցությունների մաս չի
կազմում, էլ ուր մնաց, թե Արցախը դառնա։ Իրենք ուղղակի ուզում են ասեն, որ այդ թեման
կա, Արցախը կա և մենք դրա մասին խոսում ենք, բայց Ադրբեջանն արդեն ասել է, որ վերջ՝
Արցախի թեման համարում է լուծված։ Փաշինյանն էլ օրերս ինքնահարցազրույց տվեց և ասաց,
որ, այո՛, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում Արցախի հարցը կարող է ներառված չլինել։
Փաստացի Հայտարարեց, որ Արցախի խնդիրը վերածվում է Ադրբեջանի ներքին խնդրի, իսկ Բաքուն
Ստեփանակերտի հետ կբանակցի այն դեպքում, երբ Ղարաբաղը համարվի Ադրբեջանի մաս և իրենք
այդ մասին առանձին անդամի հետ խոսեն։ Փաշինյանը, ով 2019թ գոռում էր՝ Արցախը Հայաստանը
և վերջ, հիմա ասում է Արցախն Ադրբեջանը է, գնացեք ձեր ներսում, ձեր հարցերը կարգավորեք։
Իր վարած քաղաքականության արդյունքը դա էր։









