Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդեր Խվթիսիաշվիլիին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։









