Foto

Արցախն իսկապես շատ ծանր է. Դավիթ Բաբայան

Արցախն իսկապես շատ ծանր է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի», - գրել է նախարարը։