Foto

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում խոստումը

«Արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր  խոստումը հայաստանցի ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա մանրամասնել է, որ առաջին դեպքը այս տարվա մայիսին էր, երբ խոստումը տրվել էր Բրյուսելում, իսկ երկրորդ դեպքը հիմա, երբ  Վաշինգտոնում  Ադրբեջանը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների։