Քանի որ Ուկրաինայում մարտերը թեւակոխում են ութերորդ ամիսը, ամերիկացիները սկսել են հոգնել ուկրաինական ճգնաժամին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մոտեցումներից։ Այս մասին գրում է Newsweek-ը՝ հղում կատարելով Data for Progress հետազոտությանը։
Հարցման համաձայն՝ հարցվածների 57%-ը կտրականապես կամ մասնակիորեն աջակցում է ԱՄՆ դիվանագիտական բանակցություններին, նույնիսկ եթե դա նշանակում է, որ Ուկրաինան ստիպված կլինի փոխզիջումների գնալ Ռուսաստանի հետ։ Դիվանագիտական կարգավորմանը կտրականապես դեմ է արտահայտվել հարցված ամերիկացիների 32%-ը։
Ընդ որում, հարցվածների 49%-ը կարծում է, որ Բայդենի վարչակազմը պետք է գործի «ավելի դիվանագիտորեն»՝ Ուկրաինային զենք մատակարարելը շարունակելու փոխարեն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր վերջին ելույթի ժամանակ Կիևին կոչ է արել դադարեցնել կրակը և վերադառնալ Մոսկվայի հետ բանակցություններին։ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններին, սակայն ոչ Վլադիմիր Պուտինի, այլ Ռուսաստանի մեկ այլ նախագահի հետ։
Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը։ Պուտինը դրա մեկնարկը հայտարարեց փետրվարի 24-









