Foto

Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել խորհրդարանական ընտրություններից հետո

Քուվեյթի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարականի դիմում է ներկայացրել պետության ղեկավարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական KUNA լրատվական գործակալությանը։ 

Նշվում է, որ կառավարությունը որոշում է ընդունել նաեւ երկրի նոր գումարման (խորհրդարանի) Ազգային ժողովի աշխատանքները սկսելու մասին։

Խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին։ Հրաժարականի դիմում է ներկայացվել նաեւ Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։