Foto

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Մերի Գասպարյանը հայտնաբերվել է

Փետրվարի 24-ին հաղորդվել էր 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանի անհետ կորելու մասին։
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մերի Գասպարյանը Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և հանձնվել է ծնողներին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: