Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր քաղաքի 28-ամյա բնակիչը մեքենայում զենք-զինամթերք է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա փետրվարի 21-ին Քուչակ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել, զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ: 28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:









