Նիկոլ Փաշինյանն այսօր
կառավարության նիստում ասաց, որ նպատակահարմար է հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական
առաքելության տեղակայումը։ Նման մի պայմանվորվածություն էլ կար 2016-2017 թթ Սանտ Պետերբուրգում
և Վիեննայում՝ դիտորդական առաքելություն, տեսախցիկների տեղադրում և այլն։ Սա 2018թ իշխանափոխությունից հետո մնաց Աստանայի հայտնի վերելակում։ Թեմայի
վերաբերյալ Vesti.am –ը զրուցել է ռազմական
փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։
-
Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ նախկինում դիտորդական
առաքելության անհարժեշտությունն իշխանությունը չնկատեց, իսկ հիմա դա նույիսկ կենսական
անհրաժեշտություն է համարվում։
-
Այսպես
կոչված սեփական կետից սկսեցին բանակցությունները։ Ալիևի համար ոչ բաենպաստ զարգացումները,
ըստ էության, վերացվեցին 2018թ իշխանափոխությունից հետո։ 2018թ-ին բանակցություններում
ոչինչ չարվեց, սկսվեց 2019թ-ին, Ալիևը զգաց, որ իրեն փորձում են ինչ-որ բաներ ստիպել,
հիշեցնել և անցավ ռազմական գործողությունների։ Բանակցությունների բագաժը վերացվեց։
2016-2017-թթ մենք բանակցություններում բավականին դրական վիճակում էինք՝ Ալիևին ագրեսոր
էին համարում և այլն։ Սա ջուրը լցվեց, իսկ պատճառն իշխանափոխությունն էր և բանակացությունները
սեփական կետից սկսելը։
-
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի սեփական
կետից սկսած բանակցությունները ինչ-որ պահի, փուլի հանգում են Սերժ Սարգսյանի թողած բանակցային գործընթացին և վերահաստատում
են դրանց արդյունավետությունը։
-
Պատերազմից
հետո այլ իրականություն ունենք՝ Արցախի մեծ մասը չկա, Ադրբեջանը ՀՀ-ի համար անվտանգային
խնդիր է առաջացնում, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Երբ իշխանափոխությունից հետո
անցյալի հետ կապված ամեն ինչ ժխտվեց, այդ թվում էր նաև դրականը, որն անկասկած կար։
Հիմա կյանքը ցույց թվեց, որ դրա զգալի տարեր ճիշտ էին, վերադարձանք դրան, բայց արդեն
ավելի վատ տարբերակով։ Բանակցային գործընթացը պետք չէր այսպես պայթեցնել։ Փաշինյանն
Արցախ մեկնելուց հետո, ասաց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան և
դա Քոչարյանի կողմից մեծ բացթողում էր համարում։ Ես չեմ համարում, որ Արցախին բանակցային
գործընթացին մոտ թողնելը ձեռքբերում էր, իրականում դա կորուստ էր, որովհետև երբ կգար
մի օր, որ Հայաստանին կսեղմեին, կգար երկրորդ էտապը՝ կասեինք լավ, մեզ հոմոզեցիք, հիմա
գնացեք Արցախին համոզեք։ Այս պահին Արցախի բանակցային գործընթացը դրական է։ Ըստ էության՝
ՀՀ-ն Արդբեջանի հետ առանձին է բանակցում, իսկ Արցախը չի բանակցում ընդհանրապես։ Հիմա
Ալիևն ասում է, որ ՀՀ-ն Արցախից հրաժարվի, իսկ եթե ՀՀ-ն խելացի լինի կասի, որ ինքը
հավակնություններ չի էլ ունեցել։ Դա իրենց ինքնորոշման իրավունքն է։ Մենք այս պահին
ճկուն վիճակում ենք։ Հիմա ՀՀ-ն այնքան թույլ է, որ չի կարողանում դրանից օգտվել։ Բացի
այդ Ալիևը երբեք չէր համաձայնի Արցախին բանակցային սեղան վերդարձնելուն, քանի որ
30 տարի իր ժողովրդին ասել է, որ Արցախը Ադրբեջան է։ Հիմա ՀՀ-ն ասում է Արցախի մասին
թող արցախցիներն ու ռուսները մտածեն, ես իմ հարցերը կարգավորեմ։ Ըստ էության՝ Հայաստանը
դուրս է եկել Արցախի բանակցությունների գործընթացից։
-
Ռուսաստանն իր շահերի շրջանակներում թույլ կտա՞
այդ առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
-
Նախ չգիտեմ,
թե որքանով է իրական, երկրորդը՝ ե՞րբ կլինի, երրորդը՝ ի՞նչ կազմով, չորրորդը՝ աշխարհում
ի՞նչ իրավիճակ կլինի։ Օրինակ՝ վաղը Ռուսաստանն
անցնելու է հերթական ռուբիկոնը՝ Ուկրանիայի մի մասը մտցնելու է իր կազմ և այդ տարածքներն
ունենալու են մի կարգավիճակ ինչ օրինակ Ռոստովը։ Պատկերացնո՞ւմ ենք Ռոստովը մեկը գրավի։
Այդ դեպքում Ռուսաստանը պետք է միջուկային զենք կիրառի։ Այսօր Փաշինյանն էլ ասաց, որ
դեռ շատ զարգացումներ պետք է լինեն՝ այնպես չէ, որ ցանկություն հայտնեց ու միջազգային
դիտորդները եկան։ Այստեղ է արևմտամետների սխալը։
-
Փաշինյանն այսօր ասաց, որ զենքի գումարը փոխանցել
է, բայց նույնիսկ դաշնակիցները զենքը չեն տալիս՝ Ադրբեջանի ճնշմամբ։ Հավանաբար, դաշնակից
ասելով, նկատի ուներ Ռուսաստանին։
-
Աղմկահարույց
հայտարարություն էր։ Սա քաղաքական դեմարշ է։ Հաշվի առնելով Փաշինյանի ոճը՝ բացառված
չէ, որ ինչպես իսկանդերների 10 տոկոսը եղավ, 4 օր հետո պարզվի այդպես չէր ասել կամ
կրկին իրեն սխալ էին հասկացել։ Ռուսաստանը հաճախ մեզ այդ զենքը պարտքով է տալիս հետո
մենք վերադարձնում ենք։ Խուճուճ վիճակ է, կարծում եմ՝ էականը հակառուսականությունն էր։









