Երեկ առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ դատավոր Բորիս
Բախշիյանն արդարցվեց։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն
Սարդարյանը։ Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը մեղադրվում էր անձին ապօրինի կալանավորելու
մեջ։ Նա այն նուն դատավորն էր, որ գրավի դիմաց ազատ էր արձակել Գորիսի փոխհամայնքապետ
Մենուա Հովսեփյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, իսկ Սիսական ջոկատի
հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց հետո նրան մեղադրանք առաջադրվե։ Նա մեղադրվում է Փարամազյանի գործով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մկրտչյանին ապօրինի կալանավորելու համար։ Նկատենք է, որ այս որոշումը չէր բողոքարկվել, իսկ մեղադրյալ Մկրտչյանի խափանման միջոց կալանավորումը հաջորդ դատական նիստին նորից փոխվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, երբ Մկրտչայնը պատճառաբանել էր իր նիստերին չներկայանալը՝ մասնավորապես դրանում մեղադրելով իր պաշտպանին։
Դատավոր Սեփխանյանի
դատական ակտի միայն եզրափակիչ մասն է հրապարակված,
սակայն պաշտպան Սարդարյանն ասում է՝ որպես
իրավաբան իր համար ակնհայտ է եղել, որ Բախշիյանի գործողություններն իրավաչափ են եղել
և օրենքի սահմաններում։ «Այս գործընթացն, ի սկզբանե, մեր Սահմանադրությամբ կարգավորված
երաշխիքներին հակառակ էր գնում։ Նույնիսկ ոչ իրավաբանի համար էր ակնհայտ, որ պարոն
Բախշիյանը որևէ անօրինական գործողություն չի կատարել։ Երբ դատարանը գնահատում է կալանքի
հարցը, անձի անմեղության կանխավարկածը չի խախտվում, նրա մեղավորության հարցը քննության
առարկա չի դառնում։ Աստեղ քննարկման առարկա կարող ենք դարձնել կոնկրետ Բորիս Բախշիյանին
կալանավորելու հարցրը, ինչի վերաբեյալ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքները
և դա դեռ քննվելու է»,- նշեց Սարդարյանը։
Իրավաբանն այստեղ առանձնացնում
է Բարձրագույն դատական խորհրդին, ով միաձայն թույլ տվեց, որ Բախշիյանի նկատմամբ հարուցվի
քրեական հետապնդում, ապա կալանավորվի։ Բացի այդ, մինչ այս պահը դադարեցված են Բորիս
Բախշիյանի լիազորությունները։ «ԲԴԽ-ն, իմ գնահատմամբ,
թույլ տվեց մի բան, որը որևէ իրավական պետությունում չի կարող լինել։ Դատավորին ուղղարկել
քրեակատարողական հիմանարկ, որտեղ իր որոշմամբ հանցագործներն են լինում, դա պետք է բացառիկ
քայլ լինի։ ԲԴԽ-ն դա կարող է թույլատրել առերևույթ կաշառքի, անօրինական գործարքի մեջ
մտնելու համար։ Սա սովորական գործ չէր, սա ցույց տվեց, որ մենք դատավորի անձեռնմխելիության երաշխիքը չունենք։ Այդ որոշումների հրապարակման պահի դրությամբ մենք չենք ունեցել ԲԴԽ։ Կա՛մ իրենք
չեն պատկերացրել իրենց դերը, այդ կառույցի սահմանադրական նշանակությունը, կա՛մ իրենք
իրավաբանության հետ առնչություն չունեն, կա՛մ հետպնդում էին այլ նպատակ։ Օրինակ՝ հնազանդեցնել
դատավորներին, ցույց տալ, որ ամեն տեսակի գործիքակազմ կիրառելու են անհնազարդ դատավորների
նկատմամբ։ Սա իմ ենթադրությունն է, որը բխում է իրենց որոշումից»,- դիտարկեց Արսեն
Սարդարյանը։
Պաշտպանի գնահատմամբ՝
դատախազության առաջադրած մեղադրանքն արդեն իսկ ողջամիտ չէ, բայց արդյո՞ք այն կբողոքարկվի՝
չի կարող միանշանակ պնդել, քանի որ նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հույսեր
է կապում։ Սարդարյանն ասում է, որ մինչ այս իրենց գործողությունները տրամաբանական չեն եղել,
հիմա էլ գուցե մի նման բողոք ուղղարկվի Վերաքննիչ դատարան։ Պաշտպանի փոխանցմամբ՝ եթե
բողոք չներկայացվի Վերաքննիչ դատարան, ապա, Սեփխանյանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց
հետո, Բախշիյանը կկարողանա շարունակել իր լիազորությունները որպես դատավոր, սակյան
Սարդարյանն այլ սպասլիքներ էլ ունի։ «Ես ենթադրում եմ, որ համապատասխան կառույցներն
իրենց պաշտոնական ներողությունը կհայտնեն, հատկապես այն կառույցները, որ փորձում էին
օրինական աշխատած և արդարադատություն իրականացրած դատավորին սև լույսի ներքո ներկայացնել,
հասարակությունում փորձում էին մանիպուլատիվ տեխնոլոգիաներ կիրառել և նրան ներկայացնել
հանցագործի դերում։ Հուսով եմ, այդ անձինք կհասկանան իրենց սխալը, կընդունեն, որ մոլորության
մեջ են եղել՝ լավագույն դեպքում։ Մյուս տարբերակը ես չեմ ուզում քննարկել, որ ուղղորդված
ընկած էին դատավորի ետևից և ուզում էին օբյեկտիվ
աշխատած դատավորին ճնշել և դրանով հաղարդագրություն ուղղարկել դատավորներին՝ դառնալ
հնազանդ։ Ներողություն խնդրելով կարող են համոզել, որ եղել են մոլորության մեջ»,- եզրափակեց
Արսեն Սարդարյանը։









