Foto

Լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայել.

«Մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ` մենք ականջալուր ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով, բայց ինչպես տեսնում եք` Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։

Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը՝ լուծումը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը, կլինի դա՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։