Foto

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետին՝ պարզելու հարձակումների հետևանքները և հումանիտար կարիքները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։

Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։