«Նախագահների հետ հանդիպմանը, լիարժեք համաձայնության մենք եկել ենք, իրավիճակի գնահատման հարցում, սակայն իրավիճակից ելքեր փնտրելու հարցում՝ ոչ։ Հիմա, սա բավարար է, թե՝ ոչ, ես չգիտեմ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով այն հարցին, թե նախագահների հանդիպումից ելնելով այն հայտարարությունից, որ պայմանավորվել ենք հետագայում նորից հանդիպել, կարո՞ղ ենք ենթադրել, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ նախագահներն ունեն ընդհանուր հայտարար։
ՀՀ երկրորդ նախագահը ենթադրեց, որ կլինի երկրորդ հանդիպումը։ «Վեհափառն ինձ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ այդ հանդիպմանը, թե, երբ կլինի դժվարանում եմ ասել, տվյալ դեպքում հանդիպման մոդեռացիան և կազմակերպելու պատասխանատվությունը Վեհափառը վերրցրել է իր վրա»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։









