Foto

Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն ընդամենը հարկավոր է նրանց հրամայել չհետևել ձեր նախկին հրահանգավորումներին, չզբաղվել ընդդիմադիրներով ու փոխարենը զբաղվել հանցավորության դեմ պայքարով։

Թե չէ Ախուրյանում հակաիշխանական նամակագրություն որոնող համակարգը բնականաբար չի կարող պայքարել հանցավորության աճի դեմ։

Այնպես որ, խնդիրն անձինք չեն, խնդիրն իշխող ուժի առաջնահերթություններն են»։