Foto

Հաջորդ վարչապետը Կարապետյանն է լինելու, դրա համար էլ «հայտնի գործիչը» նրան կալանքի տակ է պահում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանը ընդգծել է՝ հասարակության զարգացման համար այլընտրանք չկա․«Հասարակության մեծամասնության աջակցությունն ենք ստանալու։

«Սամվել Կարապետյանը գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը, նրան պահում է կալանքի տակ, այդ իսկ պատճառով հիմա կան սահմանափակումներ, բայց մենք վերահաստատում ենք, որ կալանքից ազատվելուց հետո Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ ՀՀ քաղաքացիություն»։

Ավելին՝ տեսանյութում։