Foto

Սա ապիկարություն չէ, սա Հայաստանի անվտանգության համակարգերի հետևողականորեն քայքայում է․ Կարեն Վրթանեսյան

2 տարի առաջ այս օրը սկսվեց 44 օրյա պատերազմը, որը կանգ առավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով Ադրբեջանին փոխանցվեց Արցախի տարածքի մի քանի շրջաններ։ Մասնագետները փաստաթուղթն անվանեցին կապիտուլացիա։ Ռազմական գործողությունները, սակայն չեն դադարել միչն օրս՝ Մայիսյան հարձակում, արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, Փարուխ, Թաղավարդ, Հին Թաղեր, Ներքին հանդ, առանց կարակոցի հանձնված Կովսական, Բերձոր, Սուս, Աղավնո, այս տարի սեպտեմբերի 13-ին վերսկսված ռազմական գործողություններ՝ Վայոց ձորում, ՍյունիքումԳեղարքունիքում և ալյն։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Vesti.am-ի զրույցում ամփոփեց նախորդ 2 տարին՝ անդրադառնալով նաև չսերտած դասերին։

-          Պարո՛ն Վրթանեսյան, ի՞նչ կորցրեց Հայաստանի Հանրապետությունը երկու տարի առաջ։

-          ՀՀ-ն կորցրեց իր անվտանգությունը և այսօր ՀՀ-ի և ընդհանրապես հայ ազգի ապագան վտանգված է։

-          Ի՞նչ դասեր պիտի քաղեինք և արդյո՞ք այն հաջողել ենք։  

-          Խոսենք ազգային էլիտաների մակարդակով։ Գոնե իրենք պետք է հասկանային, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ամենայն լրջությամբ տրամադրված են վերացնել հայկական ներկայությունն այս տարածաշրջանում։ Ցավոք, դա չեն հասկանում նույնիսկ այն մարդիկ, որոնք հռետորաբանության մակարդակով այդ մասին խոսում են։ Մեծ մասը շարունակում է մտածել և գործել 90-ականների միջազգային նորմերի պատկերացումներով՝  կան միջազգայնորեն ճանաչված սահմաններ, համաշխարհային բալանս, որը խախտելը շատ դժվար է, անթույլատրելի է և այլն, և այլն։ Մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ ՀՀ-ի ապագան լրջագույնս վտանգված է, և այդ վտանգը ոչ միայն իրական է, այլև՝ մոտալուտ։ Կարծում եմ դասեր չեն քաղել։

-          Եթե 2020թ պատերազմից առաջ իշխանությունը չգիտեր դրա մասին, մեղադրում էր նախկին կառավարիչներին, ապա պատերազմից հետո՝ 2021թ-ին,  վերցրեց այս իրավիճակի պատասխանատվությունը, թեկուզ նոր քվե ստանալով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ և՛ պատասխանատուն է ինքը,  և՛ մեղավորը։

-          Այն մարդիկ, ովքեր այսօր ֆորմալ առումով Հայաստանի իշխանությունն են, պարտության համար պատասխանատվություն չեն վերցրել։ Իրենք մեղադրում են ում ասես, ինչում ասես, բայց անձնական պատասխանատվություն չեն վերցնում։ Փաշինյանի խոսքերը դատարկ են։ Դա որևէ գործողություն իր կողմից չի ենթադրել։ Դավաճանների շոուներ են բեմադրում, զինվորականների են ձերբակալում, հետո բաց թողնում, հետո նորից նույնը, մարդկանց հայտարարում են դավաճաններ, հետո պարզվում է, որ այդպես չէր ու նորից անձայն բաց են թողնում  և՛ այլն, և՛ այլն։ Շուշիի  համար մեղադրեցին ում ասես, ընդհուպ  միչև Գագիկ Ծառուկյան, ով միչև հոկտեմբեր ամսվա վերջերը դեռ ձերբակալված էր։ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ընդհանրապես կոպեկ չարժեն։

-          2020թ-ին սկսված պատերազմը չի ավարտվել նոյեմբերի 9-ով։ Այն ժամանակ առ ժամանակ բռնկվում է՝ նոր ագրեսիաներ, ռազմական գարծողություններ, պատերազմական իրավիճակներ։ Եթե մտքի հետ համաձայնվենք առ այն, որ պետերազմը չի ավարտվել, ապա բանակում ի՞նչ էր պետք անել այս իրավիճակը մեղմելու կամ գուցե հաղթահարելու համար։

-          Եթե նույնիսկ այս միջադեպերը չլիներին, թեկուզ վերջինը՝ Ջերմուկի պատերազմը, որն այդպես էլ, որևէ անուն չստացավ։ Մենք ասում ենք Ապրիլյան պատերազմ, բայց այս գործողությունները, որևէ անուն չստացան, չնայած նրան, որ և՛ իրենց մասշտաբներով, և՛ զոհերի  թվով, և՛ տարածքային կորստով մի քանի անգամ գերազանցում էին Քառօրյա պատերազմին։ Ինչ վերաբերում է բանակում փոփոխություններին, նկատեմ, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարդալուց հետո, այդեն այս խնդիրները երևում էին և ակնհայտ էր, որ 2000 խաղաղապահը չեն կարող ռազմական առումով կատարել այն դերը, որը կատարում էր 20 հազարանց պաշտպանության բանակը։ Պետք էր ՀՀ Զինված ուժերը մաքսիմալ արագ ոտքի կանգնեցվեին, վերափոխվեին, պետք էր բազաթիվ իրական բարեփոխումներ անել, այլ ոչ թե այնպես, ինչպես հիմա։ 1,5 տարի խոսեցին բարեփոխումներից, ակտիվ ռազմական գործողությունները սկսվեցին և հանկարծ պարզվեց որ  խրամատ չկար, նույնիսկ բահեր չկար, որ այդ խրամատը փորեին։ Մարդիկ հիմա բահեր են հավաքում զորքի համար։ Իհականում ոչ մի բան չի արվել բանակը վերկանգնելու համար։ Ավելին՝  ես հիշում եմ, որ միչև 2021թ ապրիլն ասում էին, որ ռուսները մեր անվտանգությունը պաշտպանում էին։ Իշխանական շրջանակներն ասում էին՝ մեզ բանակ պետք չի, ռուսները կանգած են։ Տեսանք․թե դա ինչով վերջացավ։ Հիմա արդեն ռուսներին են մեղադրում։ Պետք էր հասկանալ, որ անկախ նրանից ռուս, թե ամերիկացի կամ այլազգի,  չի կարող 2 հազարանոց զորքը կատարել 20 հազար հոգանոց բանակի դերը։ Հատկապես, որ նույնսիկ հստակեցված չէ խաղաղպահների մանդատը՝ թե իրենք ի՞նչ գործառույթների իրավասություն ունեն։ Այս խայտառակ իրավիճակում  պետք է ամեն ինչ մի կողմ դրվեր և բանակը վերականգնվեր։ Մի բան, որի հակառակն է արվել։ Բանակի սպայակազմը ջախջախվեց, 5 ամիս ՀՀ-ն չուներ Գլխավոր շտաբի պետ և միչն հիմա էլ նշանակված չէ հետախուզության պետ։ Այս իրավիճակում խոսել, թե ի՞նչ պետք է արվեր․․․ Պետք է այս իշխանությունն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հեռանար։ Սա ապիկարություն չէսա Հայաստանի անվտանգության համակարգերի հետևողական քայքայումն է։

-          Ո՞րն է այս իշխանության մոտիվը՝ անվտանգային համակարգը, այդ թվում բանակը քայքայելու։

-          Դա ավում է հայկական ներկայությունն այս տարածաշրջանում վերացնելու համար։ Դա հին թուրքական երազանք է։ ՀՀ իշխանությունը զավթած խմբակի մոտիվները չգիտեմ։ Հուսով եմ մի օր քննիչները, դատարանը դա կպարզեն։ Այս իշխանությունը ՀՀ-ում սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան