Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են «Skoda» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գնել Նորեկյանը, Վարդան Հուսիկյանը, Հայկ Երիցյանը և Ավետիք Աբրահամյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։









