Foto

Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Ռուսաստանի  Քննչական կոմիտեն հայտնել է, որ Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, այդ թվում՝ յոթ երեխա։ Թիվը կարող է ավելանալ:

Հիշեցնենք,որ հրաձգություն է տեղի ունեցել Ուդմուրտիայի մայրաքաղաքի թիվ 88 դպրոցում։ Հանցագործություն գործած տղամարդու դին հայտնաբերվել է, նա ինքնասպան է եղել։