Foto

Թուրքիան հրաժարվել է ճանաչել Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները

Թուրքական կողմը չի ճանաչում Ուկրաինայի տարածքներում անցկացվող հանրաքվեների արդյունքները, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։

Նրա խոսքով՝ Անկարան հրաժարվում է ճանաչել «Ուկրաինայում անցկացվող միակողմանի հանրաքվեների նախաձեռնությունները»։ Քալինը պարզաբանել է, որ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել 2014 թվականից հետո։ Այն ժամանակ Անկարան չճանաչեց Ղրիմի հանրաքվեի արդյունքները։