Foto

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, որևէ գործողություն չի կատարվել, այդ քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։»,- ասել է նա։


Փաստաբանը նշեց, որ մյուս վեց բարձրաստիճան հոգևորականներն էլ նույն կարգավիճակում են, ինչ Վեհափառը։

«Բոլորն էլ մեղադրվում են, իբրև թե, դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, բայց մենք լավ գիտենք, որ այդ դատական ակտով ներխուժել են եկեղեցական կյանք»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Չնայած այդ արգելքին՝ Ավստրիայում կայացել է Եպիսկոպոսաց հավաքը, որի ընթացքում իր խոսքն առցանց հղել է Գարեգին Երկրորդը: