Foto

Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել. Գյումրու համայնքապետարանը զգուշացնում է

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ: Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել: