Foto

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: