Երեկ հանդիպեցին ՀՀ
երեք նախկին նախագահները, Արցախի երկու նախկին նախագահները և Ամենայան Հայոց Կաթողիկոս
Գարեգին Բ-ն։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպումը տեղի է ունեցել վերջինիս հրավերով։ Մանրամասներ
չհայտնեցինն,սակայան քաղաքացիները հանդիպամն հետ մեծ հույսեր են կապում, ընդհուպ մինչև
իշխանափոխություն։ Այս տեսակետը չի կիսում քաղատեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը․
«Սովորական աշխատանքային հանդիպում էր։ Տեսա, որ լրատվական դաշտում արհեստականորեն
ուռճացվում են սպասված ակնկալիքները։ Դրանք
աճում են երկու պատճառով՝ օբյեկտիվ և սյուբեկտիվ։ Օբյեկտիվ, քանի որ վիճակը բավականին
ծանր է և հասրակության մի մասի մոտ ուղղակի հույս կա, որ հանդիպումից ինչ-որ դրական
առաջխաղացում կարող է լինել՝ իշխանափոխության ծրագիր և այլն։ Սուբյեկտիվ, որ արհեստականորեն
ուռճացվում է հանդիպման նպատակը և եթե դրանից հետո ոչինչ չի լինում՝ ավելի արագ ձևով
հանդիպման մասնակիցների վարկանիշի անկում է տեղի ունենում։ Այս պահին դրությամբ ինչ-որ վստահության կա երկրորդ
նախագահի նկատմամբ, ի հակակշիռ գործող իշխանությունների, որովհետև Մոսկվա կինոթատրոնի
հանդիպումը տեղի ունեցավ երկրորդ նախագահի հետ, այլ ոչ թե մյուսների, քաղաքացիները
նրան դիմեցին։ Եվ եթե այդ ընդհանուր հանդիպումից հետո, ոչ մի բան չլինի, իսկ իրականում
չի էլ լինելու, հարվածելու է երկրոդ նախագահի վարկանիշին։ Թե դա ո՞ր ճամբարից է կատարվում,
հիմա էական էլ չի։ Նրանցից յուրաքանչյուրը գնալու է իր ճանապարհով և իրականացնելու
է իր գործը»։
Հարցին, թե արդյոք
այս քաղաքական գործիչներին կտեսնենք մեկ միասնական ընդդիմության դերո՞ւմ, Բադալյանը՝
բացառեց։ «Ո՛չ, երեքն էլ ունեն տարբեր նպատակներ՝ չնայած կարող են նմանատիպ հայտարարություններ
անել, որ երկիրը ծանր վիճակում է և այլն, բայց
յուրքանչյուրն էլ ունի իր պատկերացումն այդ ծանր վիճակից դուրս գալու։ Բացառվում է
երեք նախագահների միասնական ընդդիմություն
լինելը»,- եզրափակեց քաղաքագետը։









