Հերոսներին և նրանց ծնողներին հարգելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար չգրված
օրենք էր, արժանապատվության զգացում և երախտագիտություն նրանց տղաներին։ Եթե նույնիսկ
այդ մարդիկ ինչ-որ հարցում սխալ են եղել, ասել կամ արել են բաներ, որոնք այնքան էլ
ընդունելի չեն եղել՝ նրանց հակադարձելն ամոթ է համարվել։ Բայց երեկ Եռաբլուրում նրանց
բռնությամբ իրենց որդիների շիրիմներից հեռացնելն ընդունելի էր հասարակության որոշակի
բիոզանգվածի կողմից։ Իսկ արդարացումն այն է, որ նախկին իշխանության ժամանակ էլ սևազգեստ
մայրերին բերման են ենթարկել նախագահականի մոտից։ Իհարկե, ամոթ է համեմատել բռնությունը,
եթե դա կա, ապա սխալ է, անընդունելի և դատապարատելի, բայց նախկիններին մերժելու պատճառներից
մեկը դա էր։ Եթե իշխանությունը սխալ է եղել, ապա մարդիկ և հասրակությունը միանշանակ
կարծիք են ունեցել՝ ամո՛թ իշխանությանը, ամո՛թ ոստիկանությանը։ Այդ բերման ենթարկելու
ժամանակ ոչ մեկի մատը և ձեռքը չէր կոտրվել,
բացի այդ նրանց իրենց տղաների շիրմից չեն հեռացրել։ Ավելին, նախկին իշխանության ներկայցուցիչները հիմա էլ Եռաբլուրում հանդուրժում են իրենց հասցեին արված ցանկացած արդարացի և ոչ արդարացի
արտահայտություններ։ Եթե գտնում եք, որ այս անգամ ծնողներն ուղղորդված էին, ապա ի՞նչ
երաշխիք կա, որ նախկինում նրանք նույնպես ուղղորդված չէին։ Այո՛, մեր երկրում «միլիցեն» դեռ ոստիկան
չի դարձել և ավելին՝ գնալով նահանջ է գրանցում, բայց էլ ավելի ցած է գլորվում հասարակությունը։
Այն ժամանակ սևազգեստ մայրերի նկատմամբ բռնությունը միանշանակ էր ընկալվում հասարակության
կողմից և դատապարտելի էր բոլորի համար, իսկ հիմա ամոթալի է, բայց արդարացնողներ կան՝
հանցագործությունը, բռնությունը 21-րդ դարում, ժողովրդավարության բաստիոնում արդարացնողներ
կան։ Ժամանակին գուցե ևս այդ տեսակը եղել է, բայց նրանք լռել են, ձայն չեն հանել, քանի
որ կօտարվերին հասրակությունից։ Զինվորն, այն էլ զոհված, արժեք էր և անքննարկելի, այդպես էին ընկալվում նաև նրանց մայրերը։
Զոհված հերոսի մայրը ոստիկանության բաժնում․․․ պատկերացնո՞ւմ էինք երբևէ․․․
Հիմա, եթե կա ինչ-որ բիոզանգված, որ դա կարողանում է իր ընկալունակության
սահմաններում հասկանալ, ապա պիտի օտարվի հասարակությունից, հեռացվի, կարծիք արտահայտելու
իրավունք պիտի իրական հայերը չտան նրանց, առավոտյան տանից դուրս գալուց և վերադառնալուց
նրանք պիտի գլուխները կախ քայլեն։ Ի՞նչ է ստացվում, նախկինում դատապարտում էիք զոհերի
հարազատներին նկատմամբ բռնությունը, հիմա՝ ոչ։ Հիմա չի երևո՞ւմ, թե՞ զինվորն ու Եռաբլուրն
արդեն արժեք չեն, թե դրանից ավելի կարևոր ինչ-որ մեկի իշխանության երկարակեցությունն
ապահովելն է։ Զոմբի բառի ուրիշ, ավելի պատկերավոր բացատրություն ունե՞ք։
Այս իշխանությունը հերոսի ինստիտուտի ոչնչացման համար ջանք չի խնայել, բայց արդյո՞ք
այդքան շահարկվող հայի գենն էլ է սպանել, ոչնչացրել։
Սրանից հետո սահամանում զինվորն ինչպե՞ս առանց մտածելու կյանքը չխնայի հայրենիքի համար։
Հ․ Գ Պարոնա՛յք, ոստիկանության համազգեստ կրողներ, արդյո՞ք այդքան «դուխով» կլինեիք, եթե այդ կանանց որդիները
նրանց կողքին լինեին և ձեզնից յուրաքանչյուրի և ձեր մայրերի ու քույրերի համար կյանքը
չզոհերին։ Ի դեպ, բիոզանգվա՛ծ, հիմա այդ հերոսների պայքարը հանուն պետականություն
ունենալու՝ շարունակում են նրանց հերոս մայրերը։ Հերոսից են հերոսներ ծնվում․․․









