Սամարղանդում ընթացող Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Հայաստանն, ի դեմս վարչապետ Փաշինյանը չի մասնակցում։ Նա հնարավորություն ուներ հանդիպելու Ալիևին և Պուտինին և, ի թիվս այլ հարցերի, բարձրացնել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հարցը։ Սա այժմ միակ հարթակն էր, ուր Ալիևն ու Փաշինյանը համատեղ հրավիրված էին։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։
-
Պարո՛ն Բադլյան, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց գագաթաժողովին, հանտկապես, որ այն հարթակ էր լինելու՝ հանդիպել Ալիևի և Պուտինի հետ։
-
Որպես պատճառ նշվում է սահմանային իրավիճակի լարումը․ այս պահի դրությամբ Հայաստանն ունի 135 զոհ և այն վերջնական չէ։ Եվ այս պայմաններում գնալ Շանհանյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու, իմաստազրկվեց։ Հասկանում եմ, հարցի ենթատեքստը, որ այն ոչ արևմտյան հարթակ էր և ցանկալի չէ Հայաստանի վարչապետի համար, այդ պատճառով էլ չգնաց։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ կարևորը սահմանային իրավիճակն է և զոհերը։ Իսկ այն, որ ՀՀ վարչապետը արտաքին քաղաքականության մեջ գերադասում է արևմտյան հարթակներն, ապա դա, միանշանակ, տեսանելի է։ Ալիևը կարող է գնալ, ինքը հաղթող կողմն է, իսկ մենք՝ պարտվող։
-
Եթե սահմանում տիրող իրավիճակն այնպիսին է, որ Փաշինյանը հանդիպում է չեղարկում, ապա ինչո՞ւ է պնդում, որ ամեն ինչ հանգիստ է և նույնիսկ ռազմական դրության կարիք չկա, բայց ոչ արևմտյան հարթակ ՀԱՊԿ-ից օգնություն է ակնկալում։
-
Այո՛, իշխանությունը չի ընդունում սահմանային իրական իրավիճակը, քանի որ հակառակ դեպքում կնշանակի, որ իր այդխաղաղության կոնցեպտն ամբողջովին տապալվել է։ Դրա համար էլ ասում է, որ ընդամենը սահմանային լարված իրավիճակ է։ Ինչ-որ պետք էր Ադրբեջանին՝ նա ստացավ՝ ունեցավ դիրքային առավելություն, ցույց տվեց, որ կարող է առվելությունների հասնել և ետ չի կանգնելու Զանգեզուրի միջանցքի հասկացողությունից։ Եթե վարչապետը գնար այդ գագաթաժողովին, ապա Ալիևը հանդես էլ գալու առավելության դիրքերից։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին դիմելուն, ապա ասյօր ԱԳ նախարարն ակնարկ արեց, որ որոշ երկրերից ավելի շատ էին ակնկալիքները, քան կան։ Կարծում եմ, դա ՌԴ-ին էր վերաբերում։
-
Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը խմբագրման կենթարկվի՞։
-
Չեմ կարծում։ Ինչպես ինքը հրապարակային նշեց, իր նպատակը Ղարաբաղից ամբողջությամբ հրաժարվելն է և խաղաղություն ստանալը։ Նշում է, որ միջանցքը չի տալու, բայց իրեն հենց դրա համար են բերել 2018 թվականին։ Սա, իհարկե, սպառնալիք է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, ինչ-որ տեղ նաև Հնդկաստանի դեմ և պատահական չէ, որ վերջինս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բավականին քննադատական որոշմամբ հանդես եկավ, իսկ Չինաստանն էլ նշեց, որ հայ-ադրբեջանական հարբերությունների լարումը պետք է լուծվի Ղարաբաղի հարցի լուծման կոնտեքստում՝ հասկացնելով, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Նրանք նաև արձանագրեցին, որ միջանցքի հարցը լուծված չէ, ինչքան էլ, որ Հայաստանի վարչապետը պնդում է դրա անհնարինությունը։ Այդ պետությունները հասկանում են՝ Հայաստանի վարչապետը կարող է այսօր մի բան ասել, վաղն՝ այլ։ Այս ֆոնին Փաշինյանը հասկանում է, որ չի կարող հրաժարվել իր խաղաղության կանցեպցիայից, քանի որ այդ դեպքում ինքն ամբողջությամբ վերադառնում է 1998թ-ին իշխանության եկած քաղաքական ուժի կոնցեպցիային՝ զարգանալ շրջափակված լինելով։ Այս դեպքում էլ հարց է առաջանալու՝ եթե 2-րդ և 3-րդ նախագահների կոնցեպցիան ճիշտ էր, ապա ինչո՞ւ եղավ 2018 թվականը։ Այդ պատճառով նա չի կարող հրաժարվել սեփական կոնցեպցիայից։
-
Սա Նիկոլ Փաշինյանի երթադրելի տրամաբանությունն է, իսկ ո՞րն է Ձերը։ Խաղաղության օրակարգից ի՞նչ արդյունք եք ակնկալում։
-
Խաղաղության օրակարգը, որևէ դրական արդյունքի չի կարող բերել։ Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ, եթե խաղաղություն ես ուզում, ապա միչև ատամներդ պետք է զինվես և հարևաններիդ համար լինես սպառնալիք։ Խոսքը վերաբերում է միայն Ադրբեջանին և Թուրքիային։
-
Ձեր խոսքից ճիշտ հասկացա՞ 1998թվականի կոնցեպտը ճիշտ էր։
-
Այո, ճիշտ էր, բայց լուրջ փոփոխություններով։ Հիմնական վեկտորը ճիշտ էր, իսկ դրանից դուրս եկած ենթավեկտորները թերի էին։
-
Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելութից հետո, ինքնաբուխ հավաք սկսվեց, որից հետո հրադադար հաստատվեց, սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ թշնամու հետ համագործակցության արդյունք։
-
Ինքնաբուխ նման միջոցառումներ չեն լինում, բայց շատ դեպքերում այդպես են ներկայացվում։ Հավաքված զանգվածի մի մասը փորձեց գնալ 2-րդ նախագահի գրասենյակ և նրան խաղի մեջ մտցնել, սկսվեց ինչ-որ քաղաքական գործիչների շրջանառության մեջ դնել։ Իսկ Արդբեջանի լռելը բացարձակ կապ չունի այդ գործընթացի հետ։ Ադրբեջաի համար միևնույն է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Նա իր առաջ խնդիր էր դրել և դա լուծեց։ Առջևում Շանհայի գագաթաժողովն էր դրա համար էլ լռեց։ Այդ պետությունը միշտ կարևոր հանդիպումներից առաջ նման կերպ է իրեն դրսևորում։ Ալիևն այս պահի խնդիրն իր համար լուծել է, բայց ամբողջ խնդիրը՝ Զանգեզուրի միջանցքը, դեռևս չի լուծել։









