Բազմաթիվ ծնողներ զինվորներից լուր չունեն, ադրբեջանական վայրագ տեսանյութերն են քրքրում, այն հույսով, որ իրենց տղաներին չգտնեն։
Որտե՞ղ են ձեր ճգնաժամային խմբերը, որտե՞ղ է ձեր տեղեկատվական համակարգը։ Ազգային ժողովում չգիտես ինչո՞վ են զբաղված՝ փողոցային վարքագծով տղաներ ու աղջիկներ գնում են այն կողմ, գալիս են այս կողմ, հոխորտում են, մատ են թափ տալիս, լրագրողի են հարվածում, խոչընդոտում աշխատանքը։ Ֆեյսբուքում այդ մասին գրել է ԵՊՀ դասախոս, PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ «135 զոհ ունենք, որևէ մեկի անունը չեն հրապարակել, որևէ տեղեկատվություն չունենք։
Երբ իշխանությանը պետք է պատերազմ բառը օգտագործել (հիմնականում ընդդիմությանը հարվածելու համար) օգտագործում է, երբ պետք չէ՝ լռում կամ այլ եզրույթ օգտագործում։
Պատերազմ է, ռազմական դրություն մտցրեք, պատերազմ չէ, այսքան զոհ որտեղի՞ց։
ՊՆ֊ն ինչո՞վ է զբաղված, երկու բառանոց անիմաստ տեքստերի տարածմա՞մբ։
Սոցապ նախարարությունը ի՞նչ է անում, pr պատասխանատուն ասում է, մենք չենք տարհանել, հետևապես իրենց հետ կապված ծրագիր չունենք, բայց եթե դիմեն՝ կօգնենք։
Բազմաթիվ ծնողներ զինվորներից լուր չունեն, ադրբեջանական վայրագ տեսանյութերն են քրքրում, այն հույսով, որ իրենց տղաներին չգտնեն։
Որտե՞ղ են ձեր ճգնաժամային խմբերը, որտե՞ղ է ձեր տեղեկատվական համակարգը։ Ազգային ժողովում չգիտես ինչո՞վ են զբաղված՝ փողոցային վարքագծով տղաներ ու աղջիկներ գնում են այն կողմ, գալիս են այս կողմ, հոխորտում են, մատ են թափ տալիս, լրագրողի են հարվածում, խոչընդոտում աշխատանքը։ Բարոյազրկված մարդիկ, ձեզ համար զինվորի կյանքը զրո է, բայց ձեր ապագայի մասին մտածեք, տեղ թողեք, որ ձեր վրա նայող լինի, ամեն ինչ հարատև չէ, դրանից էլ կզրկվեք, հետո կդառնաք թքի պատ։ Մարդիկ կանցնեն ու կդառնան, կթքեն ձեր երեսին....
Հետո՞, ուր հասանք, ի՞նչի մեջ ընկանք, ու՞ր ենք գնում.... Մորթապաշտներն ու բոլոր իշխանություններին գլուխ խոնարհողներ այս իրավիճակը նաև ձեր շնորհիվ է, բոլորի վերջն էլ մի օր գալու է, բայց տատս ասում էր, մարդու վերջին ախրը խեր լինի»,-գրել է նա։









