Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, որը, ցավոք, փլուզվել է այս ագրեսիայի պատճառով։ Այս մասին ասել է Քաթարի վարչապետ շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին։
«Մենք պետք է հիշենք, որ, վերջիվերջո, կիսում ենք նույն աշխարհագրությունը։ Մենք նաև պատմություն ունենք իրանցի ժողովրդի հետ, և չենք ուզում, որ նման թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների, կամ տարածաշրջանի ժողովուրդների միջև»,- ասել է նա։









