Foto

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել ապրանքների տեսակների ծագման երկրի որոշման կանոններում

ԵՏՀ խորհուրդը փոփոխություններ է կատարել ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոններում՝ ԵԱՏՄ երկրների պետական գնումներին հասանելիություն ապահովելու համար:

Դա բիզնեսին հնարավորություն կտա արդյունաբերական ապրանքների Եվրասիական ռեեստրում ընդգրկել 31 նոր ապրանքային անվանումներով, որոնց թվում են պեստիցիդներ, վառելիքի հավելանյութեր, պոլիէթիլենի հատուկ տեսակներ, էպոքսիդային և ալկիդային խեժեր, գեներատորային կայանքներ, դրամարկղային տերմինալներ, համակարգիչներ, մոնիտորներ:

Ազգային ռեժիմն ապահովելու նպատակով կանոններում ներառված է Հանձնաժողովին եւ անդամ պետություններին պետական գնումների նպատակով ապրանքների ծագման երկրի հաստատման հարցերով ազգային օրենսդրության փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու մեխանիզմը։