Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից։
Ինչպես հայտնում է լրագրող Խորխե Պիկոնը, ֆրանսիացի ֆուտբոլիստի և «արքայական» ակումբի միջև խնդիրներն սկսվել են հենց այն ժամանակ, երբ իսպանացի մասնագետը պաշտոնանկ արվեց։
Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկավարության այս որոշումն ուղղակի ապշեցրել է հարձակվողին։ Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ լիովին վստահում էր Ալոնսոյի կատարած աշխատանքին։ Ավելին, ֆրանսիացին համոզված է եղել, որ մադրիդյան թիմի որոշ ֆուտբոլիստներ միտումնավոր արել են ամեն ինչ՝ իսպանացի մարզչի հեռացմանը հասնելու համար:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:









