Foto

Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. Պեսկով

Կրեմլում հույս ունեն, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահման կայցելի ՀԱՊԿ խումբը, ինչպես նաև հարցը կքննարկվի Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ։Այդ մասին, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վաղը կկայանա շփում Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի միջև, որի ժամանակ, ենթադրվում է, որ օրակարգում կլինի նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը»,-նշել է նա։