Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «ընդլայնել փոխշահավետ հարաբերությունները» Վրաստանի հետ։
Գալուզինը ռուսական կառավարական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ «Վրաստանի ներկայիս կառավարությունը ձգտում է վերականգնել երկրի ինքնիշխանությունը»։
«Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը», — ասել է Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը 2025 թվականին աճել է։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի հետ համագործակցությունը Վրաստանի աննախադեպ տնտեսական աճի հիմնական գործոններից մեկն է»։









