Արագածոտնի թեմը հայտարարություն է արել․
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել է Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն, որի նպատակակետն է ՄԵԾ ՏՈՆԸ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը։
Այս ճանապարհորդության մեջ մտնելուց առաջ պետք է պատրաստվել։
Օրացույցի մեջ առաջին չորեքշաբթի օրվա համար Տոնացույցն ունի հետեւյալ ցուցումը. «Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան», ուստի Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին։
Կարգը կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ Եկեղեցում. սկիզբը՝ ժամը 19։00»։









