Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։
Կառավարությունն այդ պաշտոնին առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։ Նա կփոխարինի Արեւիկ Պետրոսյանին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2022թ. դեկտեմբերի 10-ին։
Սաֆարյանի կենսագրությունը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։
Սեդա Սաֆարյանը հայտնի է որպես փաստաբան, որը ներկայացրել է 2008թ. տուժած ցուցարարների շահերը։ Մասնակցել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան դեմոկրատների դաշինքի» կազմում, որը հանդես էր գալիս արեւմտամետ դիրքերից։









