Foto

Ադրբեջանը կրկին սկսել է հրետակոծել Սոթքը

Այսօր կեսօրից ադրբեջանական զինուժը կրկին սկսել է հրետակոծել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին գյուղապետարանում, բնակավայրը գնդակոծվում է ծանր հրետանային զինատեսակներից։
«Արդեն ավելի քան 20 րոպե շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները։ Հիմնականում հարվածում են տներին։ Մենք դեռ չենք կարող գնահատել ավերածությունների և վնասների չափերը, գյուղում նաև հրդեհ է, տներ են այրվել»,- հայտնեցին համայնքից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-13-ի գիշերվանից ադրբեջանական զինուժը ինտենսիվ հրետակոծության են ենթարկում հայկական բանակի դիրքերը, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերը։
Տարբեր ինտենսիվությամբ մարտերն են ընթանում տարբեր ուղղություններով՝ Սոթք, Վարդենիս, Արտանիշ, Գորիս, Կապան, Ջերմուկ, Իշխանասար։
Սեպտեմբերի 13-ի ցերեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի կորուստները զոհվածների մեջ կազմել են 49 մարդ, կան տասնյակ վիրավորներ։