Foto

Լոս-Անջելեսի հայերը բողոքի երթ են արել ընդդեմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի

«Հայերը հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից», «Կանգնեցրեք ադրբեջանցիների ագրեսիան» վանկարկումներով հարյուրավոր հայեր երթով անցել են Լոս Անջելեսի փողոցներով։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։