Foto

Կանադան չափազանց անհանգստացած է հայկական բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից

Կանադան չափազանց անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություններից, ներառյալ հայկական բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հարվածներից։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։


«Մենք կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը, հարգել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ կառուցողական երկխոսությանը ԵԱՀԿ ձեւաչափով»,- գրել է Ժոլին։