Foto

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Փաշինյանի հետ հարցուպատասխանին.կներկայացնեն հայտարարության առանձին տեքստ

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս ամեն ինչի պատասխանատուն օրվա իշխանություն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Չենք պատրաստվում մասնակցել հարց ու պատասխանին։ Դա որեւէ արդյունք չի տալու»,- նշել է Սաղեթելյանը։

Նա նաեւ հավելել է, որ իշխանության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության տեքստը ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակը եւ այս պահին խմբակցությունը մշակում է դրանում փոփոխություններ կատարելու իր առաջարկները, այլընտրանքային հայտարարության տեքստ։