Foto

Ուզբեկստանում կայանալիք գագաթնաժողովում Իրանը կդառնա ՇՀԿ անդամ

Ուզբեկստանում կայանալիք գագաթնաժողովում Իրանը պաշտոնապես կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։

Իրանական կողմը որպես կառույցի անդամ կստորագրի համապատասխան պարտավորությունների հուշագիր։

Ավելի վաղ, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՇՀԿ-ին անդամակցությունն Իրանի համար դիվանագիտական ​​հաջողություն էր անվանել: Նրա կարծիքով, Թեհրանի ներկայությունը կազմակերպության կազմում ամուր տնտեսական կապեր կստեղծի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

ՇՀԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Ուզբեկստանում սեպտեմբերի 15-16-ը։