Foto

Լին Թրեյսին ընդունելություն է կազմակերպել ՀՀ դատախազների ու իրավապահների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դեսպանատանը ՀՀ-ի ներկայացուցիչների համար ընդունելություն է կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ «Հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով դեսպան Թրեյսին իր կեցավայրում ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցեցին ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ»,- ասված է հաղորդագրությունում։