Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը:
Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջիմ Բաղյանը, «The Planetary Society»-ի համահիմնադիր Լուիս Ֆրիդմանը, գիտության և արվեստի «STARMUS» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:









